19:13  ,  22 օգոստոսի, 2014

Աբրահամ Խաշմանյանը հրապարակեց Հայաստանի Մ-21 հավաքականի կազմը

Օգոստոսի 30-ից ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը սկսում է մարզական հավաք: Թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի Ակադեմիայում եւ կնախապատրաստվի Եվրոպայի Մ-21 առաջնության Իսլանդիայի եւ Բելառուսի հետ ընտրական հանդիպումներին:

Իսլանդիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին, Ռեյկյավիկի «Ֆիլկիսվյոլուր» ստադիոնում: Խաղի սկզիբը ժամը 20:30-ին:

Եվրոպայի Մ-21 ընթացիկ առաջնության վերջին ընտրական հանդիպումը Հայաստանի Մ-21 հավաքականը կանցկացնի Երեւանում: Հայաստան - Բելառուս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 20:00-ին, «Հրազդան» ստադիոնում:

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է հավաքի հետեւյալ ֆուտբոլիստներին՝

Դարպասապահներ

Արթուր Թորոյան, «Բանանց»    

Ալբերտ Օհանյան, «Փյունիկ»     

Պաշտպաններ

Գրիգոր Հովհաննիսյան, «Փյունիկ»    

Արամ Շախնազարյան, «Բանանց»     

Դավիթ Մարիկյան, «Շիրակ»     

Վասպուրակ Մինասյան, «Փյունիկ»    

Ալեն Համբարձումյան, «Գանձասար» 

Կիսապաշտպաններ

Կարեն Մուրադյան, «Շիրակ»     

Գագիկ Պողոսյան, «Փյունիկ» 

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»    

Ղուկաս Պողոսյան, «Փյունիկ»  

Աղվան Պապիկյան, «Ուլիս»     

Արամ Լոռեցյան, «Բանանց»  

Տիգրան Բարսեղյան, «Միկա»     

Գոռ Մալաքյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Զենիթ», Ռուսաստան

Նաիրի Մինասյան, «Բանանց»

Հարձակվողներ

Սարգիս Բալոյան, «Փյունիկ»  

Վարդան Պողոսյան, «Ռեալ Մուրսիա Բ», Իսպանիա

Արտյոմ Սիմոնյանը կմիանա թիմին Իսլանդիայում, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով