18:37  ,  22 օգոստոսի, 2014

«Շախտյորը» հերքում է. «Դոնբաս Արենան» չի հրետակոծվել

Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հերքել է ուկրաինական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե անջատականները հրետակոծել են ակումբի «Դոնբաս Արենա» ստադիոնը: Լրատվամիջոցները հղում էին արել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին: 

«Լուրերը, թե «Դոնբաս Արենան» հրետակոծվել է ծանր զինատեսակներից կոռեկտ չէ: «Դոնբաս Արենայի» հետ ամեն ինչ կարգին է, ստադիոնի վրա ական չի ընկել», նշվում է հայտարարությունում:

«Դոնբաս Արենան» ընդունել է 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներ: 2009 թվականին կառուցված եւ 52 հազար տեղ ունեցող ստադիոնի եւ կից զբոսայգու ու ենթակառուցվածքի շինարարության վրա ծախսվել էր 400 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում