18:20  ,  22 օգոստոսի, 2014

«Էվերտոնը» երկու տարվա պայմանագիր կառաջարկի Սամուել Էտո՝Օ-ին

Անգլիական «Էվերտոնը» երկու տարվա պայմանագիր կառաջարկի կամերունցի հարձակվող Սամուել Էտո՝Օ-ին, որն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ, հաղորդում է Goal.com-ը: Մանրամասները չեն հաղորդվում: Ավելի վաղ, «Լիվերպուլն» էր մեկ տարվա պայմանագիր առաջարկել առանց ակումբի մնացած ֆուտբոլիստին: Անգլիական թիմը պատրաստ է Էտո՝Օ-ին վճարել շաբաթական 93 հազար եվրո:

33-ամյա ֆուտբոլիստին իր կազմում տեսնելու ցանկություն ունի նաեւ Ամստերդամի «Այաքսը»:

Անգլիայի անցած առաջնությունում Էտո՝Օ-ն «Չելսիի» կազմում մասնակցել է 21 հանդիպման եւ խփել 9 գնդակ: Կարիերայի ընթացքում կամերունցի խաղացողը հանդես է եկել նաեւ իսպանական «Ռեալում», «Բարսելոնայում», «Մալյորկայում», «Էսպանյոլում», «Լեգանեսում», իտալական «Ինտերում», Մախաչկալայի «Անժիում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս