18:04  ,  22 օգոստոսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» Վիդալին գնելու վերջին փորձն է արել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք գործադրել Թուրինի «Յուվենտուսի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ: «Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է արել Իտալիայի չեմպիոններին: Վան Գալը պատրաստ է «Յուվենտուսին» տալ հարձակվող Խավյեր Էրնանդեսին եւ վճարել նաեւ 40 միլիոն եվրո, հաղորդում է El Mercurio-ն: «Յուվենտուսը» դեռ չի պատասխանել առաջարկին: Ավելի վաղ իտալական ակումբը հայտարարել էր, որ ցանկանում է պահել Վիդալին կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում