17:33  ,  22 օգոստոսի, 2014

Դեշամ. Եթե ես Ռիբերիին հրավիրեմ հավաքական, նա պետք է ընդունի հրավերը

Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի ցանկանում համակերպվել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հեռանալու հետ, հաղորդում է francefootball-ը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը հայտարարել է ազգային թիմում կարիերան ավարտելու մասին:

«Եթե ես հրավիրում եմ խաղացողին, ապա նա պետք է ժամանի հավաքական: Ես գիտեմ, որ Ռիբերին հայտարարություն է արել: Բայց տարբեր ժամանակներում բազմաթիվ ֆուտբոլիստներ այդպիսի հարցազրույցներ են տվել, հետո փոխել են որոշումը եւ վերադարձել են»,- ասել է Դեշամը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էր հայտարարել, որ երկրի ուժեղագույն ֆուտբոլիստը չի կարող հեռանալ թիմից, եւ այդ հարցը պետք է քննարկել:

Հիշեցնենք, որ 2006թ. աշխարհի փոխչեմիոն Ֆրանկ Ռիբերին մեջքի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 2014թ. աշխարհի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս