Բռնցքամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Միշա Ալոյանը մարզական կարիերայի ընթացքում առաջին անգամ մենամարտ կանցկացնի իր ծննդյան օրը: Օգոստոսի 23-ին Ռուսաստանը ներկայացնող մարզիկը կդառնա 26 տարեկան: Այդ օրը նա Ռուսաստանի առաջնության 52 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում կմրցի Ռուստեմ Ֆախրետդինովի հետ, հաղորդում է rsport-ը:
«Բոլոր մրցակիցներս իմ դեմ տրամադրվում են առանձնահատուկ, քանի որ ձգտում են խլել ինձնից տեղը Ռուսաստանի հավաքականում, առավել եւս՝ Օլիմպիական խաղերը սարերի հետեւում չեն: Բայց ես եւս գիտեմ, թե ինչի են ընդունակ իմ մրցակիցները: Վաղը կլինի իմ առաջին մենամարտը Ռուսաստանի առաջնությունում, եւ առաջին անգամ ես մենամարտ կանցկացնեմ ծննդյանս օրը: Մրցակցին գիտեմ, թերագնահատել չի կարելի»,- ասել է Միշա Ալոյանը:
Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Միշա Ալոյանը բավարարվեց բրոնզե մեդալով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում