16:59  ,  22 օգոստոսի, 2014

«Բարսելոնայում» զգուշանում են, որ Ռոյսը «Բավարիա» տեղափոխվելու խոստում է տվել

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր էր Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձեռք բերել 2015 թվականի ամռանը, սակայն ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքի պատճառով ստիպված է եղել դիմել քայլերի։

Mundo Deportivo-ի համաձայն՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն ամռանը մի քանի անգամ կապվել են Ռոյսի հետ։ Գերմանացու հետ զրույցից հետո նրանք կարծիք են կազմել, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» ղեկավարությանն արդեն խոստացել է տեղափոխվել մյունխենյան ակումբ։

Հիշեցնենք, որ 2013 թվականին «Բորուսիայից» «Բավարիա» էր տեղափոխվել գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն, իսկ 2014-ի ամռանը դորտմունդցիների կազմից հեռացել էր լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում