16:40  ,  22 օգոստոսի, 2014

Չարաճճի Բալոտելին ահաբեկում է «Լիվերպուլին» (ծաղրանկար)

«Միլանի» եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին օգոստոսի 22-ին բուժզննում կանցնի անգլիական «Լիվերպուլում», ինչից հետո պայմանագիր կկնքի Անգլիայի փոխչեմպիոնի հետ։

Սկանդալների կենտրոնում հաճախակի հայտնվող Բալոտելիի՝ Անգլիա հնարավոր վերադարձին անդրադարձել է Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին։

Ծաղրանկարում ներկայացվում է, թե ինչպես է 24-ամյա ֆուտբոլիստն ահաբեկում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, ավագ Սթիվեն Ջերարդին եւ Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին։

Հիշեցնենք, որ իտալացու տրանսֆերի համար անգլիական ակումբը կվճարի 16 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում