16:23  ,  22 օգոստոսի, 2014

Ջոկովիչ. Եթե Նադալը հնարավորություն ունենար մասնակցելու US Open-ին, նա այստեղ կլիներ

Ռաֆան լուրջ վնասվածք ունի։ Հակառակ դեպքում նա այստեղ կլիներ, ասել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։ Սերբ թենիսիստը խոսել է իսպանացի Ռաֆայել Նադալի՝ US Open-ին չմասնակցելու մասին։ 

«Վերջապես կարողացա լավ մարզավիճակ ձեռք բերել։ Շատ բան տեղի ունեցավ վերջին 1.5 ամսվա ընթացքում՝ հարսանիքս, հաղթանակն Ուիմբլդոնում եւ վարկանիշային աղյուսակի առաջին տեղ վերադառնալը։ Ավելին ցանկանալ չի կարելի։

Վստահ եմ, որ Նադալի վնասվածքը լուրջ է։ Նրան լավ եմ ճանաչում։ Ռաֆայելն իսկական մարտիկ է, ով երբեք չի հանձնվում։ Իհարկե, Նադալի բացակայությունը կորուստ է»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է մրցաշարի կայքը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 25-ին: Ռաֆայել Նադալը Նյու Յորքում հաղթել է 2010-ին եւ 2013-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով