15:52  ,  22 օգոստոսի, 2014

«Բորուսիա» - «Բայեր». Հավանական կազմեր (ֆոտո)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում Դորտմունդի «Բորուսիան» օգոստոսի 23-ին կհյուրընկալի Լեւերկուզենի «Բայերին»։

Գերմանիայի փոխչեմպիոնը պաշտոնական կայքում ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ Դորտմունդցիների եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա առաջին րոպեից։

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատիաս Գինտեր, Էրիկ Դուրմ, Միլոշ Յոյիչ, Սվեն Բենդեր, Հենրիխ Մխիթարյան, Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Չիրո Իմոբիլե։

Հանդիպումը կկայանա Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկում» ստադիոնում եւ մեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով