15:34  ,  22 օգոստոսի, 2014

Sport-Express. Մխիթարյանը եւ Օբամեյանգը հիանալի հարձակողական զույգ են կազմել

Մխիթարյանը անկայուն խաղ էր ցուցադրում նախորդ մրցաշրջանում, սակայն միշտ հայտնվում էր դորտմունդցիների մեկնարկային կազմում, գրում է ռուսական Sport-Express կայքը՝ Բունդեսլիգայի մեկնարկին նվիրված հոդվածում անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Նա նոր մրցաշրջանին է մոտենում որպես «Բորուսիայի» առաջատարներից մեկը։ Բացի այդ, կտրուկ ավելացրել է նաեւ Օբամեյանգը. վերջին խաղերում նրանք կազմել են հիանալի հարձակողական զույգ, ինչի պատճառով «Բորուսիայի» երկրպագուներն արդեն քիչ են տխրում Ռոբերտ Լեւանդովսկու հեռանալու համար»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում «Բորուսիան» կմրցի Լեւերկուզենի «Բայերի» հետ։ Հանդիպումը կանցկացվի օգոստոսի 23-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում