14:14  ,  22 օգոստոսի, 2014

Արգենտինայի հավաքականի դարպասապահը մերժել է «Դինամոյին»

Իտալական «Սամպդորիայի» եւ Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն հրաժարվել է Մոսկվայի «Դինամո» տեղափոխվելուց, հաղորդում է Il Secolo XIX-ը։

Աղբյուրի համաձայն՝ ռուսական ակումբն առաջարկ է կատարել, սակայն մերժում է ստացել արգենտինացու կողմից։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա Ռոմերոյի ծառայություններով հետաքրքրվում է անգլիական «Լիվերպուլը», ֆրանսիական «Մարսելը» եւ պորտուգալական «Բենֆիկան»։

Հիշեցնենք, որ «Դինամոյում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում