13:54  ,  22 օգոստոսի, 2014

Նեյմարը կրկին վնասվածք է ստացել

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն օգոստոսի 22-ին կայացած մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել, փոխանցում է AS-ը։

22-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի լրջությունը եւ ապաքինման ժամկետները դեռ չեն հաղորդվում։ Այսպիսով, հարցականի տակ է նրա մասնակցությունն օգոստոսի 24-ին կայանալիք Պրիմերայի մեկնարկային տուրի՝ «Էլչեի» հետ խաղին։

Հիշեցնենք, որ Նեյմարն օրեր առաջ էր ապաքինվել ողնաշարի վնասվածքից, որը ստացել էր Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում կոլումբացի Խուան Սունիգայի հետ բախման ժամանակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում