13:26  ,  22 օգոստոսի, 2014

«Ուլիսը» պայմանագիր կնքեց ԲԿՄԱ-ի կիսապաշտպանի հետ

Երեւանի «Ուլիսը» պայմանագիր է կնքել Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուսաստանցի կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեի հետ, հաղորդում է հայկական ակումբի մամուլի քարտուղարությունը։

21-ամյա ֆուտբոլիստը մինչ այդ վարձավճարով հանդես է եկել Քութաիսիի «Տորպեդոյում»։ 

«Ուլիսը» համալրել է նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Կորեն։ Օգոստոսի 21-ին 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է հայկական ակումբի մարզմանը, ինչից հետո պայմանագիր է ստորագրվել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով