13:08  ,  22 օգոստոսի, 2014

«Ռեալը» մերժել է «Բարսելոնայի» 60 միլիոնանոց առաջարկը

Կատալոնական «Բարսելոնան» միացել է Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի համար պայքարին։

Sport.es-ի համաձայն՝ կատալոնական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո, սակայն մադրիդցիները մերժել են այն։ Արքայական ակումբը հրաժարվել է բանակցություններ վարել։ 

Հիշեցնենք, որ Դի Մարիան «Ռեալից» պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։ Իսպանական ակումբը պատրաստ չէ բավարարել արգենտինացու ֆինանսական պահանջները, ինչի պատճառով կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում