12:26  ,  22 օգոստոսի, 2014

Փոլ Գասկոյնը հոսպիտալացվել է ալկոհոլային թունավորման պատճառով

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Գասկոյնը տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Daily Mail-ը։

47-ամյա անգլիացին ալկոհոլային թունավորում է ստացել։ Շտապօգնություն է զանգահարել Գասկոյնի ընկերը։ Նախկին ֆուտբոլիստի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս միջադեպն առաջինը չէ անգլիացու համար։ 

Հիշեցնենք, որ Փոլ Գասկոյնը պայմանագիր է կնքել կիրակնօրյա անգլիական լիգայի չորրորդ դիվիզիոնի «Էբբի» ակումբի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում