12:06  ,  22 օգոստոսի, 2014

ՊՍԺ-ն հրաժարվեց Դի Մարիային ձեռք բերելու մտքից

Ֆրանսիական ՊՍԺ-ն վերջնականապես հրաժարվեց Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային ձեռք բերելու մտքից, հաղորդում է Daily Star-ը։

26-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում գլխավոր ֆավորիտն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական ակումբն արգենտինացու համար պատրաստ է վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ Դի Մարիան հրաժարվել է Արքայական ակումբի հետ երկարաձգել պայմանագիրը՝ հայտարարելով, որ ցանկանում է հեռանալ թիմից։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս