11:06  ,  22 օգոստոսի, 2014

Վանես Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Վիլի Նելսոնը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանի (34-1-1, 21 նոկաուտ) հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Վիլի Նելսոնը (23-1)։ Մենամարտը կկայանա հոկտեմբերի 4-ին Կոնեկտիկուտում, հաղորդում է Boxingscene.com-ը։

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Մարտիրոսյանը նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային գոտին։ Նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մարիո Լոզանոյին (28-5, 22 նոկաուտ)։ Նիլսոնը վերջին մենամարտն անցկացրել է օգոստոսի 8-ին՝ հաղթելով Լուիս Գրախեդային։

27-ամյա Մարտիրոսյանը միակ պարտությունը կրել է 2013-ի նոյեմբերի 9-ին առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական թափուր գոտու համար մենամարտում։ Նա միավորներով պարտվել էր ամերիկացի Դեմետրիուս Անդրադեին (20-0, 13 նոկաուտ): 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում