09:51  ,  22 օգոստոսի, 2014

Մատս Հումելսը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը չի կարողանա մասնակցել Բունդեսլիգայի մեկնարկային տուրին, որում Յուրգեն Կլոպի թիմը կմրցի Լեւերկուզենի «Բայերի» հետ, փոխանցում է Goal.com-ը։

25-ամյա ֆուտբոլիստը լրացուցիչ հանգստից հետո ձեռք չի բերել լավ մարզավիճակ։ 

Հիշեցնենք, որ վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Օլիվեր Կիրխը, Մարսել Շմելցերը, Նուրի Շահինը, Յակուբ Բլաշչիկովսկին, Ադրիան Ռամոսը, Իլկայ Գյունդոգանը, Էրիկ Դուրմը եւ Ռոման Վայդենֆելերը։

«Բորուսիա» - «Բայեր» հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով