09:26  ,  22 օգոստոսի, 2014

Խավի Մարտինեսի վիրահատությունը հաջող է անցել

Մյունխենի «Բավարիայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Մարտինեսը վիրահատվել է։

Sport1-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի վիրահատությունը հաջող է անցել։ 

Հիշեցնենք, որ Մարտինեսը ձախ ծնկի խաչաձեւ կապանների կտրվածք էր ստացել։ Դա տեղի էր ունեցել օգոստոսի 13-ին կայացած Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղի ժամանակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում