00:23  ,  22 օգոստոսի, 2014

Դորտմունդի «Բորուսիան» կթողարկի 24.5 միլիոն բաժնետոմս

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» նոր ներդրումներ ներգրավելու նպատակով կթողարկի 24.5 միլիոն հատ բաժնետոմս: Յուրաքանչյուրի գինը կլինի 4.66 եվրո: Բաժնետոմսերի վաճառքից կստացվի 114 միլիոն եվրո, հաղորդում է ակումբի կայքը:

Հիմնական գնորդները կլինի «Բորուսիայի» հովանավոր գործընկերներ Evonik-ը, Puma-ն եւ Signal Iduna-ն:

40 միլիոն եվրո կուղղվի ֆինանսական պարտավորությունների կրճատմանը: Մնացած միջոցները կներդրվեն ակումբի ֆինանսական կայունությունն ապահովող պահուստներում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում