00:02  ,  22 օգոստոսի, 2014

Հրետակոծվել է Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնը

Հրետակոծվել է Դոնեցկի «Դոնբաս Արենա» ստադիոնը, որը պատկանում է «Շախտյոր» ֆուտբոլային ակումբին, հաղորդում է forbes-ը՝ հղում անելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին: Ուկրաինայի իշխանությունները հաղորդում են, որ ստադիոնը վնասվել է անջատականների հրետակոծության հետեւանքով: Ավելի վաղ, ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել էին, որ «Դոնբաս Արենան» ականապատված է:

Այս ստադիոնն ընդունել է 2012թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումներ: 2009 թվականին կառուցված եւ 52 հազար տեղ ունեցող ստադիոնի եւ կից զբոսայգու ու ենթակառուցվածքի շինարարության վրա ծախսվել էր 400 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում