23:44  ,  21 օգոստոսի, 2014

«Ռեալի» հերթական տրանսֆերային նպատակը

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը գնելու տարբերակը, հաղորդում է Goal.com-ը:

Արքայական ակումբն արդեն հարցում է արել «Մանչեսթեր Սիթիին»: 29-ամյա Նեգրեդոն դիտարկվում է որպես այլընտրանքային տարբերակ, եթե չհաջողվի հարձակումն ուժեղացնել «Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերի շնորհիվ:

«Մանչեսթեր Սիթին» Նեգրեդոյին գնահատում է 25 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում