23:34  ,  21 օգոստոսի, 2014

Բալոտելին բուժզննում կանցնի «Լիվերպուլում»

Իտալիայի հավաքականի եւ «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին օգոստոսի 22-ին բուժզննում կանցնի անգլիական «Լիվերպուլում», հաղորդում է gianlucadimarzio-ն: Ակումբները համաձայնության են հասել տրանսֆերի պայմանների շուրջ: Մնում է ավարտին հասցնել 24-ամյա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի համաձայնեցումը: «Լիվերպուլը» Բալոտելիին առաջարկել է տարեկան 5.8 միլիոն եվրո աշխատավարձ: Սպասվում է, որ կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Ավելի վաղ, «Միլանի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բալոտելին հրաժեշտ է տվել թիմակիցներին եւ հեռացել է ակումբի մարզաբազայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում