23:00  ,  21 օգոստոսի, 2014

Սուարեսը չի հրավիրվել Ուրուգվայի ընկերական հանդիպումներին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն առաջիկա ընկերական հանդիպումների համար հրավեր չի ստացել Ուրուգվայի ազգային հավաքականից, հաղորդում է Reuters-ը: Լոզանի մարզական վճռաբեկ դատարանի որոշմամբ, Սուարեսի որակազրկման պայմանները մեղմացվել են, եւ նրան թույլատրվել է մասնակցել ընկերական հանդիպումների: Հիշեցնենք, որ հարձակվողը չի կարողանա մասնակցել ազգային թիմի 9 պաշտոնական հանդիպումների:

Ուրուգվայի հավաքականը սեպտեմբերի 5-ին կմրցի Ճապոնիայի, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Հարավային Կորեայի հետ: Հավաքական չեն հրավիրվել նաեւ Դիեգո Լուգանոն եւ Դիեգո Ֆորլանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում