22:51  ,  21 օգոստոսի, 2014

«Բավարիայի» նոր ակումբային ավտոբուսը (ֆոտո)

Բունդեսլիգայի առաջնության մեկնարկից առաջ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրել է ակումբի նոր ավտոբուսը: 14 մետր երկարությամբ, 480 ձիաուժով ավտոբուսն ունի խոհանոց, մոնիտորներ, անլար ինտերնետ, հաղորդում է գերմանական ակումբի կայքը:

«Սա հնարավոր չէ համեմատել մեր ժամանակների ավտոբուսի հետ»,- ասել է «Բավարիայի» ներկայացուցիչ Պաուլ Բայտները, որը հանդես է եկել 70-ականներին:

Գերմանիայի առաջնության առաջին տուրում «Բավարիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»: Օգոստոսի 22-ին Մյունխենում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում