22:40  ,  21 օգոստոսի, 2014

Մոտայի քիթը կոտրած Բրանդաոն որակազրկվեց

Ֆրանսիական «Բաստիայի» հարձակվող Բրանդաոն Ֆրանսիայի առաջնության խաղից հետո հանդերձարանի միջանցքում ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագու Մոտայի վրա հարձակվելու եւ նրա քիթը կոտրելու համար պատժվել է ժամանակավոր որակազրկմամբ: Բրանդաոն չի կարողանա խաղադաշտ դուրս գալ մինչեւ սեպտեմբերի 18-ը: Որոշումն ընդունել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն, հաղորդում է afp-ն: Նման արարքի համար նախատեսված է մինչեւ երկու տարվա որակազրկում: Գործի վերջնական քննությունից եւ հնարավոր բողոքարկումներից հետո ժամանակավոր որակազրկման ժամկետները կարող են փոփոխվել: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում