22:16  ,  21 օգոստոսի, 2014

Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ՝ հայացքների մենամարտ (ֆոտո)

Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի պաշտպանության մենամարտում Արթուր Աբրահամը կմրցի բրիտանացի Փոլ Սմիթի հետ:

Օգոստոսի 21-ին բռնցքամարտիկներն առաջին անգամ ունեցել «հայացքների մենամարտ» մամուլի ասուլիսի շրջանակում: Առաջիկա մենամարտին արդեն հիմա 2 հազար տոմս են գնել անգլիացի երկրպագուները, հաղորդում է boxingscene-ը: 

«Անգլիացի երկրպագուները միշտ հրաշալի մթնոլորտ են ստեղծում, նույնիսկ երբ գիտեն, որ իրենց մարտիկը պարտվելու է: Չորրորդ մենամարտն եմ անցկացնելու Կիլում եւ կլինի իմ չորրորդ հաղթանակն այստեղ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում