21:53  ,  21 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Հենրիխ Մխիթարյանը հրավիրեց Արթուր Աբրահամին, Յուրա Մովսիսյանին եւ Մինո Ռայոլային

Ice Bucket Challenge համաշխարհային բարեգործական ֆլեշմոբին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին հրավիրել էր ակումբակից Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մխիթարյանն իր հերթին ֆլեշմոբին մասնակցելու է հրավիրել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին, Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին եւ իր գործակալ Մինո Ռայոլային:

Ֆլեշմոբի նպատակն է ուշադրություն հրավիրել անբուժելի ամիոտրոֆիկ սկլերոզ հիվանդության վրա: Արդեն հանգանակվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար, իսկ տեսանյութերը հավաքում են միլիոնավոր դիտումներ ինտերնետում: Ֆլեշմոբը վիրուսային է. յուրաքանչյուր մասնակիցն իր հերթին հրավիրում է երեք հայտնի մարդկանց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում