21:49  ,  21 օգոստոսի, 2014

Փոլ Գասկոյնը վերադառնում է ֆուտբոլ

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Փոլ Գասկոյնը կվերադառնա ֆուտբոլային խաղադաշտ: 47-ամյա Գասկոյնը պայմանագիր է կնքել կիրակնօրյա անգլիական լիգայի չորրորդ դիվիզիոնի «Էբբի» ակումբի հետ, հաղորդում է BBC-ն:

Թիմի մարզիչ Քրիս Ֆոսթերը նաեւ տաքսու վարորդ է: Գասկոյնը եղել է նրա ուղեւորը եւ Ֆոսթերը խնդրել է նախկին աստղին հանդես գալ իր թիմում: Բորնմուտի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ թիմը գրանցել է Գասկոյնին:

Նշենք, որ վերջին տարիներին Գասկոյնն ալկոհոլային կախվածություն ունի: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում