21:21  ,  21 օգոստոսի, 2014

Եվրոպայի լիգա. «Դինամոն» Ռոման Բերեզովսկու հետ խուսափեց պարտությունից

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի առաջին խաղում Մոսկվայի «Դինամոն» ընդունեց Կիպրոսի «Օմոնիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2: Հյուրերի երկու գոլերի դրվագներում էլ գոլային փոխանցում են կատարել ռուսական թիմի ֆուտբոլիստները:

Դինամոյականները 62-րդ րոպեից հանդես էին գալիս տասը ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Ալեքսանդր Կոկորինը:

«Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Պատասխան հանդիպումը օգոստոսի 28-ին է:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Դինամո» (Ռուսաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 2:2

Կրիստոֆեր Սամբա, 33, Ալեքսանդեր Բյուտներ, 72 – Ուչա Լոբժանիձե, 2, Գասու Ֆոֆանա, 59

Հեռացում՝ Ալեքսանդր Կոկորին («Դինամո»), 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով