20:50  ,  21 օգոստոսի, 2014

Եվրոպայի լիգա. «Ակտոբեն» Արզումանյանի եւ Պիզելիի հետ պարտություն կրեց

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում Ղազախստանի «Ատոբեն» առաջին հանդիպումն անցկացրեց Լեհաստանի «Լեգիայի» հետ: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով: Լեհական թիմի գոլը խփեց Օնդրեյ Դուդան: «Ակտոբեի» մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի խաղացողներ Ռոբերտ Արզումանյան եւ Մարկոս Պիզելին, որոնք անցկացրին ամբողջ հանդիպումը:

Պատասխան հանդիպումն օգոստոսի 28-ին է:

Եվրոպայի լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Ակտոբե» - «Լեգիա»՝ 0:1

Օնդրեյ Դուդա, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում