20:30  ,  21 օգոստոսի, 2014

«Արսենալը» Կավանիի համար առաջարկում է 40 միլիոն եւ Ժիրուին

Լոնդոնի «Արսենալը» հույս ունի մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը իրականացնել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի տեղափոխությունը, հաղորդում է Sports.fr-ն: Անգլիական ակումբը չի կարող վճարել ՊՍԺ-ի պահանջած 60 միլիոն եվրո, սակայն առաջարկում է Օլիվյե Ժիրուի տրանսֆերը՝ գումարած 40 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Ժիրուն «Արսենալի» կազմում խփել է 22 գնդակ: Կավանին ՊՍԺ-ում դարձել է 25 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում