Լոնդոնի «Արսենալը» հույս ունի մինչեւ տրանսֆերային պատուհանի փակվելը իրականացնել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանիի տեղափոխությունը, հաղորդում է Sports.fr-ն: Անգլիական ակումբը չի կարող վճարել ՊՍԺ-ի պահանջած 60 միլիոն եվրո, սակայն առաջարկում է Օլիվյե Ժիրուի տրանսֆերը՝ գումարած 40 միլիոն եվրո:
Անցած մրցաշրջանում Ժիրուն «Արսենալի» կազմում խփել է 22 գնդակ: Կավանին ՊՍԺ-ում դարձել է 25 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում