20:11  ,  21 օգոստոսի, 2014

Կիրսան Իլյումժինով. Մեկ միլիարդ մարդ պետք է խաղա շախմատ

ՖԻԴԵ-ի վերընտրված նախագահ Կիրսան Իլյումժինովը հերթական պաշտոնավարման ժամկետում գլխավոր նպատակներից մեկը դիտարկում է շախմատի մասսայականացումն ամբողջ աշխարհում:

«Այժմ աշխարհում շախմատ խաղալ գիտի եւ խաղում է 600 միլիոն մարդ: Իմ գլխավոր նպատակն է առաջիկա չորս տարիների ընթացքում այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- Կիրսան Իլյումժինովի խոսքը մեջբերում է itar-tass-ը:

52-ամյա Կիրսան Իլյումժինովը Շախմատի միջազգային ֆեդերացիան գլխավորում է 1995 թվականից: Նա վերընտրվեց օգոստոսի 11-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ: Իլյումժինովը ստացավ 110, նախագահի թեկնածու Գարի Կասպարովը՝ 61 ձայն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով