18:01  ,  21 օգոստոսի, 2014

Դանիել Ալվեսը կմնա «Բարսելոնայում»

Ես ամեն ինչ քննարկեցի Լուիս Էնրիկեի հետ եւ որոշեցի մնալ թիմում, ասել է «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը:

«Դժվարություններն ինձ ավելի ուժեղ են դարձնում: Ես պայմանագիր ունեմ մինչեւ 2016 թվականը, բայց ամեն տարին դիտարկում են անհատական տեսանկյունից: Մեկնարկող մրցաշրջանն առանցքային կլինի ինձ համար: Ես որոշել եմ մնալ «Բարսելոնայում»: Կարծում եմ՝ ես արժանի եմ հարգանքի մի ակումբում, որի կազմում անցկացրել եմ 300 հանդիպում: Ես ամեն ինչ քննարկել եմ Լուիս Էնրիկեի հետ, եւ նա հասկացրեց, որ ունի իմ կարիքը: Ես զգում էի, որ ակումբն ու երկրպագուները ինձ չեն աջակցում: Բայց դա իմ մեղքն է: Ես իմ լավագույն խաղը չէի ցուցադրում: Ես երբեք չեմ մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին: Կասկածներ ուներ միայն ակումբը»,- Ալվեսի խոսքը մեջբերում է barcastuff-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է անվճար բաց թողնել Ալվեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով