17:43  ,  21 օգոստոսի, 2014

Գվարդիոլա. Ռիբերին ու Ռոբենը դեռ չեն օգնի «Բավարիային»

«Բավարիայի» առաջատարներ Ֆրանկ Ռիբերին եւ Արյեն Ռոբենը դեռ չեն կարող օգնել մյունխենյան թիմին մեկնարկող Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնությունում, հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Ռիբերին չի ապաքինվել, իսկ Ռոբենը չունի խաղային պրակտիկա:

«Ֆրանկ Ռիբերին վնասվածքի պատճառով բաց կթողնի եւս երկու-երեք շաբաթ: Նրան դեռ ժամանակ է անհրաժեշտ: Արյեն Ռոբենն առողջ է, բայց դեռ չի խաղացել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական էջը Թվիթերում:

Գերմանիայի գործող չեմպիոնը առաջնության մեկնարկային խաղում օգոստոսի 22-ին կընդունի «Վոլֆսբուրգին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում