17:26  ,  21 օգոստոսի, 2014

Նանջինգ-2014. Վահան Մխիթարյանը վերջինն էր

2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերի լողի մրցաշարում մրցելույթն ավարտեց Հայաստանի միակ ներկայացուցիչ Վահան Մխիթարյանը: 100 մետր ազատ լողաոճի իր լողահերթում Վահան Մխիթարյանը գրավեց վերջին տեղը՝ ցույց տալով 53.20 վայրկյան արդյունք: Կիսաեզրափակիչ դուրս եկած 16 լողորդներից ամենաթույլի արդյունքն է 51.54 վայրկյանը:

Վահան Մխիթարյանն օգոստոսի 19-ին մասնակցել էր 50 մետր ազատ լողաոճի մրցմանը՝ գրավելով 18-րդ տեղը: Օգոստոսի 20-ին կայացած 50 մետր բաթերֆլայի մրցումներում եւս չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում