16:11  ,  21 օգոստոսի, 2014

Ice Bucket Challenge. Օբամեյանգը «մարտահրավեր» նետեց Մխիթարյանին

Ice Bucket Challenge ակցիային մասնակցած Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «մարտահրավեր» է նետել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինչպես նաեւ գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

Հիշեցնենք, որ ակցիայի նպատակն է ուշադրություն գրավել սկլերոզի բարդ տեսակի վրա, ինչպես նաեւ գումար հավաքել հիվանդության դեմ պայքարի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս