15:55  ,  21 օգոստոսի, 2014

Անչելոտի. «Ռեալն» աշխատում է Դի Մարիային վաճառելու ուղղությամբ

Դի Մարիան խնդրել է իրեն տրանսֆերի հանել եւ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ մեկնաբանելով Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ակումբն աշխատում է նրան վաճառելու ուղղությամբ։ Տրանսֆերային շուկան բաց է, սակայն նա դեռ «Ռեալի» ֆուտբոլիստ է, եւ խնդիր չեմ տեսնի, եթե Դի Մարիան որոշի մնալ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Մոնակոն» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ստանալ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում