15:36  ,  21 օգոստոսի, 2014

Աշխարհի ուսանողական առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացվում է շախմատի աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են Կարեն Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Մարիա Գեւորգյանը:

5-րդ տուրից հետո Գրիգորյանը վաստակել է 4 միավոր եւ երեք այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Անդրիասյանը եւ Պետրոսյանն ունեն երեքական միավոր։ Մարիա Գեւորգյանն ունի 3 միավոր եւ գտնվում է 9-րդ տեղում։

Առաջնությունը կավարտվի օգոստոսի 24-ին, փոխանցում է Armchess.am-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով