15:10  ,  21 օգոստոսի, 2014

Սիմեոնե. «Աթլետիկոն» չի կարող մրցակցել «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հետ

Չեմ սիրում ստել։ Պետք է ընդունել ճշմարտությունը. չենք կարող մրցակցել «Ռեալի» եւ «Բարսելոնայի» հետ, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն՝ խոսելով Իսպանիայի չեմպիոնի նպատակների մասին 2014-2015 մրցաշրջանում։

«Մեր մրցակիցներն են «Սեւիլիան», «Վալենսիան» եւ «Աթլետիկը», իսկ մեր նպատակն է երրորդ տեղը։ Նոր թիմ ունենք։

«Աթլետիկոն» գործող չեմպիոն է, սակայն այժմ այլ ֆուտբոլիստներ ունենք։ Նույն մակարդակի վրա չենք, ինչ «Ռեալը» եւ «Բարսելոնան»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Espana-ն։  

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 23-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում