14:53  ,  21 օգոստոսի, 2014

«Լիվերպուլը» եւ «Միլանը» համաձայնեցրել են Բալոտելիի տրանսֆերը

Անգլիական «Լիվերպուլը» եւ «Միլանը» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի տրանսֆերի հարցով հասել են սկզբունքային համաձայնության, փոխանցում է Daily Mail-ը։

Անգլիայի փոխչեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 20 միլիոն եվրո։ Օգոստոսի 21-ին Իտալիայի հավաքականի հարձակվողի գործակալ Մինո Ռայոլան «Լիվերպուլի» հետ կբանակցի Բալոտելիի անձնական պայմանագրի կետերի շուրջ։

Transfermarkt.de-ն իտալացու տրանսֆերային արժեքը գնահատում է 27 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում