Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Պողոսյանը Չինաստանի Նանջինգ քաղաքում շարունակվող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերի ծանրամարտի 63 կգ քաշային կարգի մրցումներում զբաղեցրել է 6-րդ տեղը։
16-ամյա ծանրորդուհին գրանցել է 179 կգ արդյունքը (79+100)։
Ոսկե մեդալը նվաճել է եգիպտուհի Սարա Ահմեդին (228կգ), արծաթը բաժին է հասել մեքսիկուհի Անա Լիլիա Դուրանին (210կգ), իսկ բրոնզը նվաճել է ուկրաինուհի Սոֆյա Զենչենկոն (208կգ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում