14:16  ,  21 օգոստոսի, 2014

2014-2015 մրցաշրջանում «Ռեալի» հիմնական դարպասապահը կլինի Կասիլյասը

2014-2015 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահը կլինի Իկեր Կասիլյասը, հաղորդում է AS-ը։

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որոշման համաձայն՝ Իսպանիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը կխաղա Պրիմերայում եւ Չեմպիոնների լիգայում, իսկ կոստառիկացի Կեյլոր Նավասը հանդես կգա Իսպանիայի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կասիլյասը «Ռեալի» դարպասը պաշտպանում էր Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի Գավաթում, իսկ Պրիմերայում խաղում էր Դիեգո Լոպեսը, ով ամռանը հեռացավ իտալական «Միլան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս