13:37  ,  21 օգոստոսի, 2014

Արթուր Միրանյանը կարող է տեղափոխվել «Վարդար»

Դոնեցկի «Շախտյորի» հարձակվող, Հայաստանի հավաքականի թեկնածու Արթուր Միրանյանը կարող է կարիերան շարունակել մակեդոնական «Վարդարում», հաղորդում է sport.com.mk-ը։

Օգոստոսի 21-ին 18-ամյա ֆուտբոլիստը կժամանի Մակեդոնիա, որտեղ բանակցություններ կվարի ակումբի ներկայացուցիչների հետ։ «Վարդարում» հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը եւ Հովհաննես Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ մայիսին Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հրավերով միացել էր թիմի հավաքին։ Ավելի վաղ նա հանդես է եկել Ուկրաինայի երիտասարդական հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում