13:12  ,  21 օգոստոսի, 2014

Աշխարհի նախկին չեմպիոնը 8 բանկ կողոպտելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ջեյմս Փեյջը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է Boxingscene-ը։

2013 թվականին նա ձերբակալվել էր ԴՀԾ-ի կողմից՝ նվազագույնը 8 բանկ թալանելու համար։ Բռնցքամարտիկին սպառնում էր 20 տարվա ազատազրկում։ Օգոստոսի 20-ին ամերիկացին ընդունել է մեղքը։ Մինչ այդ, նա 10 տարի անցկացրել էր բանտում՝ նմանատիպ հանցագործության համար։

43-ամյա Փեյջը ռինգ էր վերադարձել 2012 թվականին, սակայն պարտություն էր կրել նոկաուտով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում