12:38  ,  21 օգոստոսի, 2014

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Ռոյսին եւ Կուադրադոյին

Կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին եւ իտալական «Ֆիորենտինայի» կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոյին։

AS-ի համաձայն՝ Իսպանիայի փոխչեմպիոնը պատրաստ է ֆուտբոլիստներին ձեռք բերելուց հետո նրանց մեկ տարով թողնել ներկայիս ակումբներում։ Կատալոնական ակումբի նման որոշումը պայմանավորված է ՖԻՖԱ-ի կողմից սահմանված տրանսֆերային արգելքի հետ։ «Բարսելոնային» արգելվել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռքբերումներ կատարել։

Աղբյուրի տվյալներով՝ 25-ամյա Ռոյսի տրանսֆերը գնահատվում է 25 միլիոն եվրո, իսկ Կուադրադոյինը՝ 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում