12:10  ,  21 օգոստոսի, 2014

Ալեքսանդր Տարխանով. Հայտնի չէ, թե երբ Մանուչարյանը կապաքինվի վնասվածքից

Եկատերինբուրգի «Ուրալի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը խոսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի ապաքինման մասին։

«Սպարտակ Գոգնիեւը մարզվում է եւ չի բացառվում նրա մասնակցությունը «Դինամոյի» հետ խաղին։ Մանուչարյանը դեռ չի մարզվում։ Հայտնի չէ, թե երբ նա կապաքինվի վնասվածքից»,- Տարխանովի խոսքը մեջբերում է Rsport-ը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրի՝ «Մորդովիայի» դեմ խաղում։ Չորրորդ տուրից հետո «Ուրալն» ունի ընդամենը մեկ միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում