11:52  ,  21 օգոստոսի, 2014

«Բարսելոնան» միացավ Պետր Չեխի համար պայքարին

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» եւ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխին, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբը պատրաստ է հրաժեշտ տալ 32-ամյա ֆուտբոլիստին, ով կորցրել է տեղը հիմնական կազմում. «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահում է բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուային։ Չեխի ծառայություններով հետաքրքրվում են ֆրանսիական ՊՍԺ-ն եւ Մադրիդի «Ռեալը»։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք է դրել «Բարսելոնայի» վրա։ Կատալոնական ակումբն առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում չի կարողանա ձեռքբերումներ կատարել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում